Ռեջեփ Թայիփ Էրդողան - Մենք վճռականորեն զարգացնում ենք Միջին միջանցքի նախագիծը՝ նպաստելով համաշխարհային առևտրի զարգացմանը՝ ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու միջոցով
Միջազգային առևտրում աճող պրոտեկցիոնիզմը և մատակարարման շղթաների խափանումը հիմնարար փոփոխություններ են առաջացնում համաշխարհային տնտեսությունում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ ներկայիս մարտահրավերներին հաջողությամբ արձագանքելու համար նա աջակցում է կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի բարեփոխմանը, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։
«Ես կարծում եմ, որ մատչելի, անվտանգ և կայուն էներգիայի հասանելիությունը կարևոր է, հատկապես զարգացող երկրների համար, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց զարգացման նպատակներին։ Մենք վճռականորեն զարգացնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի նախագիծը, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ։ Մենք նպաստում ենք համաշխարհային առևտրի զարգացմանը՝ մեր ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու միջոցով», – ասել է Էրդողանը։