Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք ակնկալում ենք, որ իմ ընկեր Թրամփը կհրաժարվի հին վարչակազմի սխալ քաղաքականությունից և կկանգնի պատերազմները դադարեցնելու կողմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ինքը հույս ունի, որ Դոնալդ Թրամփը կաշխատի դադարեցնել պատերազմները։
Էրդողանի խոսքով՝ ինքը անձամբ խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հեռախոսային երկխոսության ընթացքում ընդգծել է Մերձավոր Արևելքում առկա իրադարձությունները։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ես շնորհավորեցի ընտրություններում գրանցված պատմական հաղթանակը և ուշադրություն հրավիրեցի Գազայում և Լիբանանում շարունակվող արյունահեղության վրա։ Մենք ակնկալում ենք, որ իմ ընկեր Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում կհրաժարվի հին վարչակազմի սխալ քաղաքականությունից։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահը կկանգնի պատերազմները դադարեցնելու կողմ»,- իր ելույթում ասել է Էրդողանը։