Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ղրիմի բռնագրավումն անօրեն է
Ղրիմի բռնագրավումն անօրեն է,- այս հայտարարությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանիպման ժամանակ:
Էրդողանը հույս է հայտնում, որ Ուկրաինայի արևելքում, Դոնբասի շրջանում շուտով կավարտվի հակամարտությունը:
«Հավատում ենք, որ խնդիրը անհնար է լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: