Ռեգբիում Վրաստան-Շոտլանդիա հանդիպման կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև հանդիպման ավարտը փակվելու են «Դինամո արենայի» հարակից փողոցները
«Դինամո Արենայում» կայանալիք Վրաստան-Շոտլանդիա ռեգբիի հանդիպման կապակցությամբ, երեկոյան ժամը 20: 00-ից մինչև խաղի ավարտը փակ կլինեն մարզահրապարակի հարակից փողոցները,- լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության ծառայությունը:
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, Բորիս Պայճաձեի անվան ազգային մարզադաշտում Վրաստանի և Շոտլանդիայի ռեգբիի ազգային հավաքականների հանդիպման պատճառով, ժամը 20: 00-ից մինչև հանդիպման ավարտը փակ են լինելու հետևյալ փողոցները
- Գիորգի Ցաբաձեի և Դավիթ Ղիփիանիի փողոցներն ամբողջությամբ, իսկ Ծինամձղվրիշվիլիի փողոցը մասնակի:
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տվյալներով, նշված փողոցներով ավտոմեքենաների տեղաշարժը կկարգավորեն պարեկային ոստիկանության աշխատակիցները: