Ռեալը բանակցություններ է սկսել Կոնտեյի հետ. Իտալական մամուլ
«Ռեալ Մադրիդը» կապ է հաստատել «Յուվենթուս»-ի և «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեյի հետ,-այս մասին գրում է Corriere dello Sport հրատարակչությունը: Մադրիդական ակումբի այժմյան մարզիչ Խուլեն Լոպետեգին, չորս հանդիպում անընդմեջ պարտվելուց հետո հրաժարականի եզրին է: Կոնտեն Արքայական ակումբի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է:
49 ամյա մասնագետը Չելսին լքել է 2018 թվականի հուլիսի 12-ին: Նա այս պահին ակումբից պահանջում է 10 մլն. ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:
Խուլեն Լոպետեգին Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հունիսի 14-ին: Մամուլում գրում են, որ հնարավոր է Լոպոտեգային պաշտոնից հեռացնեն 10-րդ տուրում, Բարսելոնայի հետ պայրտությունից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan