«Ռեալը»՝ աշխարհի ակումբային առաջնությունների եռակի չեմպիոն
«Ռեալը»՝ աշխարհի ակումբային առաջնությունների եռակի չեմպիոն

Եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկաված աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչում: Եզրափակիչում ֆրանսիացի Զինեդիին Զիդանի գլխավորած թիմը մրցեց Հարավային Ամերիկայի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլական «Գրեմիոյի» հետ և առավելության հասավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շոնորհիվ՝ 1:0:

«Ռեալը» երրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը, ևս երեք անգամ մադրիդյան թիմը նվաճել է այս մրցաշարի իրավանախորդ Միջմայրցամաքային գավաթը:

Ռոնալդուն 7 գոլով դարձավ այս մրցաշարի լավագույն ռմբարկուն պատմության մեջ: «Ռեալը» 1 գոլով գերազանցեց «Բարսելոնային» այս մրցաշարերում ամենաշատ գոլ խփած թիմերի մրցավազքում:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Գրեմիո» (Բրազիլիա)՝ 1:0

Ռոնալդու. 53

Երրորդ տեղի համար

«Ալ Ջազիրա» (ԱՄԷ) – «Պաչուկա» (Մեքսիկա)՝ 1:4

Հալֆան Մուբարակ Ալ Շամսի, 57 – Ուրետա, 37, Ֆրանկո Խարա, 60, Ռոբերտո Դե Լա Ռոսա, 79, Անխելո Սագալ, 84, 11մ