Ռեալ Մադրիդը գրանցել  է վերջին 12 տարիների իր ամենավատ արդյունքը
Ռեալ Մադրիդը գրանցել է վերջին 12 տարիների իր ամենավատ արդյունքը

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է «Վիլիառեալի» մոտ և 32 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Նշենք, որ այսպիսի վատ խաղերի շարք առաջին շրջանում  Ռեալի մոտ 21-րդ դարում գրանցվել է երեք անգամ, ամենավատ արդյունքը գրանցվել է 2005 թվականին, երբ թիմը  առաջին շրջանում հավաքել  է 30 միավոր: Այն ժամանակ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռ արքայական ակումբի գործող ֆուտբոլիստ էր:

Բացի այդ  Մադրիդի «Ռեալը» առաջին անգամ պատմության ընթացքում տնային պարտություն է կրել «Վիլիառեալից»: Սանտյագո Բեռնաբեուի վրա այս թիմերի միմյանց հետ մրցել են 17 անգամ, այստեղից մադրիդցիներին հաջողվել է հաղթանակ տանել 12 հանդիպումներում, իսկ 5 անգամ խաղալ ոչ ոքի