«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ներկայացուցիչները Իսանիի շրջանային հանձնաժողովի շենքից հանել են ցուցանակը, որին հետևել է փոքր միջադեպ
Ցուցարարների և իրավապահների միջև փոքր բախում է տեղի ունեցել Իսանիի հինգերրորդ շրջանային ընտրական հանձնաժողովի մոտ:
«Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, Լաշա Դիարոնը շրջանային հանձնաժողովից հանել է ցուցանակը և գցել գետնին, ինչին հաջորդել է փոքր բախում իրավապահների հետ:
Լաշա Դիարոնը ասում է, որ այս հանձնաժողովն իրավունք չունի ցուցանակ ունենալ շենքի վրա, քանի որ, իր գնահատմամբ, շրջանային հանձնաժողովը կեղծում է ընտրությունների արդյունքները:
Իսանիի հինգերրորդ շրջանային հանձնաժողովի մոտ «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ցույցն շարունակվում է, որտեղ ըստ նրանց, ընթանում է բողոքների քննարկումը, ներառյալ նրանց բողոքները:
Ցուցարարները կազմակերպել են նաև փոքրիկ ներկայացում:
«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» ներկայացուցիչը պահանջել է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, սակայն նրան դեռ թույլ չեն տվել մտնել շենք: