Ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը կարևոր է, սակայն ինչու ենք սպասում, որ ասեն՝ ժողովուրդ դուրս եկեք փողոց. Լևան Խաբեիշվիլի
Ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը կարևոր է, սակայն ինչու ենք սպասում, որ որևէ երկիր, կամ նույնիսկ ԱՄՆ-ը կասի, որ դա անօրինական էր ժողովուրդ, դուրս եկեք փողոց, դրանք եք սպասո՞ւմ,- այսպես է պատասխանել «ազգային շարժման» Սամգորիի մեծամասնական պատգամավորության թեկնածու Լևան Խաբեիշվիլին, Վրաստանի առաջին ալիքի լրագրողի հարցին, որը վերաբերում էր ընտրությունների կապակցությամբ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությանը:
«Այս որոշումը պետք է ընդունի վրացի ժողովուրդը, այլ ոչ թե որևէ երկիր: Վրաց ժողովուրդը զրկվել է իր սահմանադրական իրավունքներից, երկրում բռնապետություն է հաստատվում, ուստի վրաց ժողովուրդը պետք է որոշի պաշտպանել իր պետությունը, թե ոչ: Ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը, դիտողությունը և կոչը կարևոր է, սակայն ինչու ենք կարծում, որ որևէ երկիր, կամ նույնիսկ ԱՄՆ-ը կասեն, որ դա անօրինական էր ժողովուրդ, դուրս եկեք փողոց, դրանք եք սպասո՞ւմ, իհարկ է դա չեն անի», – հայտարարել է Խաբեիշվիլին:
Այսօր, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի նախնական գնահատականը, որ «Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անց են կացվել մրցակցային պայմաններում և ընդհանուր առմամբ, հիմնարար ազատությունների պաշտպանությամբ, սակայն ընտրողների վրա ճնշման մասին մեղադրանքները, իշխող կուսակցության ու պետության միջև սահմանների մթությունը նվազեցրել են ընտրական գործընթացի որոշ ասպեկտի հանդեպ հասարակության վստահությունը:
Բացի այդ, ինչպես ասված է դեսպանության հայտարարության մեջ, ընտրական գործընթացները խափանելու փորձերը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում են վնաս հասցնել ընտրական գործընթացին և դա անընդունելի է:
«Ընտրական գործընթացները խափանելու այս փորձերը. ընտրողների վախեցումը, կաշառքը, քվեաթերթիկների գաղտնիության խախտումը, կուսակցական և պաշտոնական գործունեության տարանջատումը և ընտրական դիտորդներին և լրագրողներին բռնության ենթարկելը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում է վնաս հասցնել Վրաստանի ընտրական գործընթացին և անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ: