Ռազմական ավտոմեքենաների տեղաշարժի համար խոչընդոտներ չպետք է լինեն. Հայաստանի ՊՆ

Ճանապարհների արգելափակման կապակցությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պահանջում է ռազմական տեխնիկայի ազատ տեղաշարժ:

Հայաստանի պաշտպանության գերատեսչության կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ ողջ երկրի մասշտաբով ռազմական ավտոմեքենաների տեղաշարժի համար խոչընդոտներ չպետք է լինեն, քանի որ անհրաժեշտ է ապահովել երկրի անվտանգությունը:

«Անհրաժեշտ է, որպեսզի ապահովված լինի ռազմական ավտոմեքենաների տեղաշարժը երկրի մասշտաբով: Տեղաշարժը պետք է իրագործվի անխափան և ժամանակին»,- ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Հայաստանի ընդդիմությունը վերսկսել է  համընդհանուր անհնազանդության ակցիաները: