Հայաստանում ընդդիմությունը վերսկսել է համընդհանուր անհնազանդության ցույցերը (ֆոտո)
Հայաստանում ընդդիմությունը վերսկսել է համընդհանուր անհնազանդության ցույցերը (ֆոտո)

Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն այսօր առավոտից փակել են ճանապարհները: Ընդդիմությունը վերսկսել է համընդհանուր անհնազանդության ցույցերը:

Ցուցարարները մեքենաներով փակել են կրթության և գիտության նախարարության մուտքը: Կաթվածահար է «Զվարթնոց» տանող ճանապարհը: Մայրուղիներից մեկում ակցիայի մասնակիցները բախվել են իրավապահներին: Հանրահավաքներ են անցկացվում նաև Երևանի այլ մասերում: Ուսանողները կրկին դուրս են եկել փողոց:

Այն բանից հետո, երբ երեկ կառավարող Հանրապետական կուսակցությունը չաջակցեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, նա կողմնակիցներին կոչ է արել սկսել համընդհանուր գործադուլ  և դասադուլ,  փակել օդանավակայան տանող և միջպետական ճանապարհները, ինչպես նաև արգելափակել մետրոպոլիտենը, եկաթուղին և փողոցները:

Ընդդիմության առաջնորդը կոչ է արել բնակչությանը, ուսումնական հաստատություներրում, ձեռնարկություններում և պետական կառույցներում հայտարարել դասադուլ և գործադուլ: