Ռատի Բրեգաձե. Միխեիլ Սաակաշվիլին քրեական հետապնդման է ենթարկվում և, բնականաբար, այն այլ պետության չի կարող հանձնվել
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանը պաշտոնական հարցում չի ստացել ուկրաինական դատարանի կողմից՝ Միխեիլ Սաակաշվիլիին փորձաքննության տեղափոխելու վերաբերյալ։
Բրեգաձեի խոսքով, անգամ նմանատիպ պահանջի դեպքում կա մերժման պատճառ։
Բացի այդ, ինչպես նշեց Բրեգաձեն, Միխեիլ Սաակաշվիլիին կփորձաքննի Սամխարաուլիի անվան քննության ազգային բյուրոն, որպեսզի հասարակության մեջ հարցականներ չլինեն։
«Այս մասին հեռուստաընկերություններից մեկի եթերում ասացի, որ Վրաստանում նման տիպի պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել։ Եթե նույնիսկ մտնի, այս դեպքում մերժման պատճառ կա։ Մասնավորապես, երբ անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, և բնականաբար, նա չի կարող տեղափոխվել այլ պետություն։
Մենք չենք կարող մեկնաբանել որևէ ենթադրություն։ Մի բան գիտենք, Սաակաշվիլին այժմ գտնվում է «Վիվամեդի» կլինիկայում, բուժման և վերականգնողական կուրս է անցնում, աշխատում է «Էմպաթիա» քննական կենտրոնի ներգրավմամբ։ Երբ պաշտոնական եզրակացություն անեն, այդ ժամանակ կարող ենք խոսել։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ մենք՝ Արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը դիմել ենք Սամխարաուլիի անվան ազգային փորձագիտական կենտրոն, և նրանք նույնպես փորձաքննություն են անցկացնելու, որպեսզի հասարակությունը չունենա հարցեր դատապարտված Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ»,- ասել է Ռատի Բրեգաձեն։