Ռաճայում վերամշակվել է մոտ 1400 տոննա խաղող
Ռաճայում վերամշակվել է մոտ 1400 տոննա խաղող

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, հոկտեմբերի 14-ի տվյալներով, Ռաճայում վերամշակվել է մոտ 1400 տոննա Ալեքսանդրոուլի և Մուջուրեթուլիա տեսակի խաղող:

Գործակալության տեղեկությամբ, Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում, տարբեր վայրերում բացվել է խաղողի ընդունման 20 կետ, ինչը բնակչությանը թույլ է տալիս առանց որևէ խնդրի հանձնել բերքը:

Գործակալության տեղեկությամբ, այս տարի Ռաճայում, սպասում են «Խվանչկարայի» հումքային բազայի, Ալեքսանդրուլի և Մուջուրեթուլի խաղողատեսակների բերքի աննախադեպ քանակ՝ 2500 տոննա:

Ռաճա-Լեչխումիի մարզում խաղողի բերքը տեղավորելու նպատակով, Ամբրոլաուրի քաղաքում բացվել է խաղողի բերքահավաքը համակարգող շտաբ: