Ռասա Յուկնևիչիենե. Վրաստանի միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, ով ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում
Այսօր Վրաստանում իրական ընտրություններ չեն կայացել: Տեղի ունեցածը ֆարս էր, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում և այլ ավտոկրատ պետություններում,- սոցցանցում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն։
Յուկնևիչիենեն նշում է, որ «Վրաստանում միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, որն ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում»։
«Բիձինա Իվանիշվիլին շարունակում է տիրանալ պետությանը»,- գրում է Ռասա Յուկնևիչիենեն։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընտրական կոլեգիան Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրեց Վրաստանի վեցերորդ նախագահ։