«Ռանկեր» վեբկայքի հարցման արդյունքում բոլոր ժամանակների լավագույն գրողների ցուցակում Շոթա Ռուսթավելին զբաղեցրել է 9-րդ տեղը
«Ռանկեր» վեբկայքի հարցման արդյունքում բոլոր ժամանակների լավագույն գրողների ցուցակում Շոթա Ռուսթավելին զբաղեցրել է 9-րդ տեղը

«www.ranker.com»-ի առցանց հարցման ժամանակ, Շոթա Ռուսթավելին բոլոր ժամանակների լավագույն գրողների վարկանիշում զբաղեցրել է 9-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուիլյամ Շեքսպիրը, երկրորդ տեղում է Ֆյոդոր Դոստոևսկին, որին հաջորդում են ՝ Լեվ Տոլստոյը, Չարլզ Դիքենսը, Հոմերը,  Ռոնալդ Ռոել Տոլկիենը, Ջորջ Օրվելը և Էդգար Ալան Պոն: Շոտա Ռուսթավելին իներրորդ տեղում է, իսկ Մարկ Տվենը տասներորդում:

Ranker-ը թվային մեդիա ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում: Վեբ կայքում պարբերաբար անցկացվում են հարյուրավոր առցանց հարցումներ տարբեր թեմաների վերաբերյալ: Կայքն ամսական ունի 49 միլիոն եզակի այցելու:

Հարցումը կարող եք դիտել ranker.com կայքում այս հղումով: