Լեգենդար մեքսիկացի պաշտպան Ռաֆայել Մարկեսը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ավարտի մասին որոշումը ընդունել է աշխարհի առաջնության ավարտից հետո: Մարկեսը ընդհանուր առմամբ անց է կացրել 22 սեզոն և իր վերջին ակումբը եղել է մեքսիկական «Ատլասը»:
Հիմնական տիտղոսները Մարկեսը նվաճել է «Մոնակոյում» և «Բարսելոնայում»: 2000 թվականին նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, որից հետո 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մարկեսը Մեքսիկայի հավաքականի հետ հաղթել է համադաշնության գավաթում, իսկ 2003 և 2011 թվականներին հաղթել է Կոնկակաֆում:
Հեղինակ -
Edgar Barsegyan