Ռաֆաել Նադալը հնգժամյա պայքարից հետո անցել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ
ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարին առաջին կիսաեզրափակիչ զույգ են կազմել իսպանացի Ռաֆաել Նադալը և արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն:
Աշխարհի առաջին ռակետ և գործող չեմպիոն Նադալը, համարյա հնգժամյա պայքարում պարտության է մատնել Ավստրիացի Դոմինիկ Տիմին- 0:6, 6:4, 7:5, 6:7(4), 7:6(5)
Առաջին սեթը 0-ով պարտվելուց հետո, Նադալը ձեռք է բերել առավելություն և դրանից հետո հաղթել երկու սեթում: Չորրորդ սեթը կրկին պարտվելուց հետո հանդիպման ճակատագիրը որոշվել է 5-րդ սեթում, որը որոշվել է թայ բրեք խաղարկելով, որտեղ Նադալը ուժեղ է եղել:
Ռաֆաել Նադալի մրցակից Դել Պոտրոն, 4 սեթում պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իսներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan