Քութաիսիում նշել են իրավական օգնության ծառայության 10-ամյա հոբելյանը
Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեն և իրավական օգնության ծառայության տնօրեն Մելիտոն Բենիձեն Քութաիսիում նշել են իրավական օգնության ծառայության 10-ամյա հոբելյանը: Նրանք 150,000-րդ բաժանորդ Դավիթ Ջանջղավային շնորհավորել են արդյունավետ իրավական կոնսուլտացիայի ստանալու կապակցությամբ:
Վրաստանում Եվրամիության դեսպանի խոսքով, Եվրամիությունը հիմնադրման հենց առաջին օրից աջակցում է իրավական օգնության ծառայությանը:
Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ իրավական օգնության ծառայությունը կարևորագույն գործին, մարդու իրավունքների պաշտպանությանն է ծառայում:
Իրավական օգնության ծառայության տնօրեն Մելիտոն Բենիձեն խոսել է վերջին 10 տարվա ընթանում իրավական օգնության ծառայության ձեռքբերումների մասին: