Քլիվլենդի անընդմեջ 9-րդ հաղթանակը և NBA կանոնավոր առաջնության 6-րդ շաբաթվա լավագույն դրվագները. Տեսանյութ
Քլիվլենդի անընդմեջ 9-րդ հաղթանակը և NBA կանոնավոր առաջնության 6-րդ շաբաթվա լավագույն դրվագները. Տեսանյութ

Այսօր վաղ առավոտյան, Ամերիկայի ազգային բասկետբոլի ասոցիացիայի կանոնավգոր առաջնության հերթական տուրում կայացել է 5 հանդիպում: Նախկին սեզոնի փոխչեմպիոն Քլիվլենդը  սեփական «Քիքեն Լոանս Արենայում» հյուրընկալել է Մայամի «Հիթս»-ին և հաղթել 108:97 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը 38 միավորով Կևին Լավն էր, Իր հերթին «Թագավոր» մականունով Լեբրոն Ջեյմսը վաստակել է 21 միավոր:

Այս հաղթանակով «Կավալիերսը» տոնել է իր անընդմեջ 9-րդ հաղթանակը:

Ոչ կայուն խաղային սերիան շարունակում է Մինեսոտա «Տիմբերվուլֆսը»: Մինեապոլիսցիները սեփական հարկի տակ 89:92 հաշվով պարտություն են կրել Վաշինգտոն «ՈՒիզարդ»-ից:

Այլ հանդիպումերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Յուտա – Դենվեր  106:77

Սակրամենտո – Միլուոկի  87:112

Չիկագո – Ֆինիկս 99:104

 

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական ալիքը ներկայացրել է կանոնավոր առաջնության 6-րդ շաբաթվա լավագույն դրվագները, դանքերը, փոխանցումները և անցումները: