Պրահայում՝ երկաթուղային գլխավոր կայարանի մոտակայքում, երկու գնացք է բախվել միմյանց, տուժել է տասնյակ մարդ

14:13, 17.11.2026
Պրահայում՝ երկաթուղային գլխավոր կայարանի մոտակայքում, երկու գնացք է բախվել միմյանց։ Միջադեպի հետևանքով տուժել է տասնյակ մարդ։ Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Տուժածների մեծ մասն ունի թեթև վնասվածքներ։ Մի քանի ծանր վիրավորի փրկարարները տեղափոխել են տեղական հիվանդանոցներ։
Ոստիկանությունից հայտնում են, որ փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է. քննիչները երկաթուղու տեսուչների հետ միասին պարզում են վթարի պատճառներն ու հանգամանքները։
Այն գծում, որտեղ տեղի է ունեցել վթարը, սահմանափակումները կշարունակվեն մի քանի ժամ և կանդրադառնան տասնյակ չվերթների վրա։

Նմանատիպ