Պորտուգալիայում փոթորկի պատճառով 800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
«Քրիստին» փոթորկի հետևանքով Պորտուգալիայում 800,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ աղետը հատկապես վնասել է երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանները։
Մի շարք բնակավայրերում փոթորիկը արմատախիլ է արել ծառեր, վնասել ճանապարհներ և երկաթուղիներ։ Պորտուգալիայի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։
Ինչպես գրում է Reuters-ը, Պորտուգալիայից հետո «Քրիստին» փոթորիկը շարժվել է դեպի Իսպանիա։