«Պոլիտիկո» – Եվրահանձնաժողովը քննարկում է, թե ինչպես կարող է օգնել Ուկրաինային արբանյակային կապ ապահովելու հարցում
Politico-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը դիտարկում է, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային արբանյակային կապ ապահովելու հարցում։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իլոն Մասկի կողմից Starlink ցանցին Ուկրաինայի մուտքի հնարավոր դադարեցման մասին լուրեր են հայտնվել:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռեգնիեն ասել է, որ Ուկրաինան շահագրգռված է օգտագործել ԵՄ պետական արբանյակային ցանցը (Govsatcom), ինչպես նաև IRIS² համակարգը՝ նոր համաստեղություն, որը չի ակնկալվում, որ գործարկվի մինչև 2030-ականները:
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը նամակով դիմել է Եվրամիությանը՝ կոչ անելով շտապ գտնել այլընտրանքային արբանյակային տարբերակներ Ուկրաինայի համար:
Հնարավորություններից մեկն է արագացնել Govsatcom-ի իրականացումը մինչև IRIS²-ի ստեղծումը:
Անցյալ տարի ուկրաինական կողմը հայտարարեց, որ երկրում գործում է մոտ 42 հազար Starlink տերմինալ։ Դրանց մոտ կեսը ֆինանսավորվում է Լեհաստանի կողմից։