«Պոլիտիկո» – Պետեր Սիյարտոն կմասնակցի Բելառուսում նախատեսված անվտանգության համաժողովին

10:21, 30.10.2024

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կմասնակցի այս շաբաթ Բելառուսում կայանալիք Եվրասիական անվտանգության համաժողովին։ Այս մասին գրում է «Politico»-ն։

Սիյարտոն Ռուսաստանի, Սիրիայի և Բելառուսի ներկայացուցիչների հետ ելույթով հանդես կգա հոկտեմբերի 31-ին կայանալիք Մինսկի համաժողովում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կարծիքով՝ Բելառուսում նախատեսված հանդիպումը պետք է դիտարկել որպես Մյունխենի անվտանգության համաժողովի մրցակից։

Ինչպես գրում է «Politico»-ն, Հունգարիայի արտաքին գործերի նախարարի մտերմությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ զարմանալի չէ, քանի որ Սիյարտոն պարբերաբար այցելում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Մինսկ, թեև Սիրիայի հետ հնարավոր կապը վկայում է հարաբերությունների խորացման մասին։

Նմանատիպ