Պոլիտիկո - Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է պատրաստ լինի երեխաներ կորցնել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում, վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում
Պոլիտիկո - Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է պատրաստ լինի երեխաներ կորցնել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում, վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում

Ֆրանսիայում Գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը վրդովմունք է առաջացրել՝ կոչ անելով երկրին պատրաստ լինել կորցնել իր երեխաներին Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ։

Այս մասին հաղորդել է Politico հրատարակությունը։

Ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի տարեկան հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ գեներալը կոչ է արել տեղական պաշտոնյաներին պատրաստել քաղաքացիներին «իրենց ինքնությունը պաշտպանելու համար տառապանքներ ընդունելու» հնարավորությանը։

«Մենք ունենք գիտելիքներ, տնտեսական և ժողովրդագրական ուժ՝ Մոսկվայի ռեժիմը զսպելու համար», – ասել է Մանդոնը։

Ըստ նրա՝ «եթե Ֆրանսիան պատրաստ չէ ընդունել իր երեխաների կորուստը, տնտեսական դժվարությունները, քանի որ առաջնահերթությունը տրվելու է պաշտպանական արտադրությանը, ապա մենք կհայտնվենք ռիսկի տակ»։

Երեք անգամ նախագահի թեկնածու առաջադրված ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը քննադատել է գեներալի հայտարարությունը, ասելով, որ Մանդոնի գործը չէ կանխատեսել դիվանագիտական ​​ձախողման հետևանքով կարող են առաջանալ զոհեր։

Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը մեղադրել է գեներալին պատերազմ հրահրելու մեջ։

Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության անդամ Սեբաստիան Շենուն ասել է, որ Ֆաբիեն Մանդոնը զուրկ է նման հայտարարություններ անելու լեգիտիմությունից և մտահոգություն է հայտնել, որ գեներալի մեկնաբանությունները կարող են արտացոլել նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետները։