Փախուստի դիմած անչափահասի գտնվելու վայրը անհայտ է. Տնօրեն

12:48, 03.12.2017

Առաջին էքսպերիմենտալ դպրոցի տնօրեն Խաթունա Բարաբաձեի լրատվությամբ, Թբիլիսիում Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված և որոնման մեջ գտնվող անչափահասները իր դպրոցի սաներն են:

Ինչպես տնօրենը ասել է լրագրողներին, այս գործով նրա հետ դեռևս իրավապահ մարմիններից չեն կապնվել և հարցաքննության չեն հրավիրել:

Նրա խոսքերով այս գործով ձերբակալված անչափահաս Գ. Բ-ն մեղքը չի ճանաչում:

Իսկ ինչ վերաբերում է նույն գործով որոնման մեջ գտնվող անչափահասին, ապա նրա ընտանիքի անդամները չգիտեն նրա գտնվելու վայրը:

Հիշեցնենք, ՆԳՆ-ի աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով  ձերբակալել են 2001 թվականին ծնված երիտասարդի:

Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Խորավայի փողոցի բակերից մեկում դեռահասների մինչև վեճը վերածվել է կռվի, երբ Գ.Բ.-ն անչափահաս Լ.Դ.-ին դանակի միջոցով բազմաթիվ վնասվածք է հասցրել և թաքնվել:
Իրավապահները թեժ հետքի վրա ձերբակալել են Գ.Բ.-ին: Ինչ վերաբերում է նույն դեպքի ժամանակ վիրավորված Դ.Ս.-ին, նա Հանրապետական հիվանդանոցում մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ:

Պարզվել է նաև, որ մեղադրյալը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ է:

 

 

 

Նմանատիպ