Փուլ առ փուլ գնում ենք այն կողմ, որ վերականգնենք չվերթները, առաջին հերթին այն երկրների հետ, որտեղ համավարական վիճակը կայուն է. Էկատերինե Տիկարաձե
Մեզ համար կարևոր են այն կարգավորումները, որոնք Եվրամիությունը կսահմանի իր գործընկեր երկրների հետ,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, չվերթների վերաբերյալ ընթանում են բանակցություններ:
«Դուք գիտեք, որ Վրաստանը հայտնվել է այն 15 երկրների շարքում, որոնք, Եվրամիության գնահատմամբ հայտնվել են «կանաչ երկրների» ցուցակում, և իհարկե, մենք քայլեր ենք ձեռնարկում, որ վերականգնենք չվերթները, առաջին հերթին, առավել կայուն համավարակաբանական վիճակ ունեցող երկրների հետ: Չվերթների ժամանակ կարևոր է հաշվի առնել կարգավորումները և կրել դիմակներ, ինչպես նաև պաշտպանել անձնական հիգիենայի նորմերը: ՈՒղևորները պետք է պահպանեն նաև սոցիալական հեռավարությունը: Որոշ չափով մեր պահանջներն այն են, որ որոշակի երկրներից ուղևորները պետք է ունենան կովիդ 19-ի վրա բացասական թեստ, այլ դեպքում նրանք կարող են ստուգվել մեզ մոտ: Բացի այդ, մեզ համար կարևոր են այն կարգավորումները, որոնք Եվրամիությունը կսահմանի իր գործընկեր երկրների հետ»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: