Փոթիում, քաղաքի մուտքի մոտ, 7-րդ կիլոմետրում կողաշրջվել է կցասայլակ: Միջադեպի պատճառով մի քանի րոպե դադարեցված էր ավտոճանապարհային երթևեկությունը:
Արտակարգ իրավիճակների համակարգող և անհետաձգելի օգնության Փոթիի մասնաճյուղում հայտարարում են, որ կցասայլակի վարորդը թեթև տուժել է:
«Տուժածը գտնվում էր սթրեսային վիճակում: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին օգնություն և նա տեղափոխվել է Փոթիի կենտրոնական կլինիկա»,- մեկնաբանում են Արտակարգ իրավիճակների համակարգող և անհետաձգելի օգնության Փոթիի մասնաճյուղում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցած փաստով ընթանում է վարչական գործի վարույթ: