Փոթիում՝ Ջավախիշվիլի փողոցում, փախստականները անցկացրել են «Մեզ մաքուր օդ շնչելու իրավունք տվեք» ցույցը

Փոթիում՝ Ջավախիշվիլի փողոցում, խիտ բնակեցված տեղահանվածները հավաքվել էին և անցկացրել «Մեզ մաքուր օդ շնչելու իրավունք տվեք» ցույցը:

Տեղի բնակիչները տարիներ շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում և օգնություն խնդրում իշխանությունից:

Նրանց խոսքով, նավահանգստի տարածքում բաց եղանակով է մշակվում առողջությանը վնասակար բեռը: Խիտ բնակավայրում ապրող շուրջ 100 ընտանիքներ պահանջում են տարհանում առողջության համար վտանգավոր գոտուց, միևնույն ժամանակ դատարանում փորձում են պաշտպանել իրենց իրավունքները:

Բնապահպանական կազմակերպությունները հետաքրքրվել են խնդրով և տեղում ծանոթացել առկա իրավիճակին: