Փոթիի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը զերծ մնալ տեղաշարժից, բացառությամբ անհրաժեշտության՝ ուժեղ քամու պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով
Փոթիի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը զերծ մնալ տեղաշարժից, բացառությամբ անհրաժեշտության՝ ուժեղ քամու պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով

Փոթիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը զերծ մնալ տեղաշարժից, բացառությամբ անհրաժեշտության՝ ուժեղ քամու պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով։

Այս մասին հայտարարությունը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

«Փոթիում ուժեղ քամու և տարերային աղետի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, մեքենաներ, արմատախիլ են եղել ծառեր և էլեկտրասյուներ։ Փոթիի քաղաքապետարանի աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և հիվանդանոցում բուժում է անցնում։ Ստեղծված իրավիճակի պատճառով Փոթիի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով կամ կապ հաստատել քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Փոթիի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ տեղաշարժից, բացառությամբ անհրաժեշտության»,- ասված է հաղորդագրությունում։