Փորձել եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը, ես հեռանում եմ իմ պաշտոնից. Գիորգի Կվիրիկաշվիլի
Փորձել եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ, կայացրել եմ ինձ վնասող որոշումներ և միշտ հավատացել եմ և հավատում եմ, որ բոլոր քայլերը եղել են ի օգուտ իմ երկրի, հայրենիքի,- այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Տեսնում եմ թիմում տրամադրվածություններ և կայացրել եմ որոշում, որը պետք է կայացնեի իմ պարագայում: Այդ որոշոշումն է՝ ես հեռանում եմ իմ պաշտոնից: Շնորհակալություն բազմաթիվ լավ մարդկանց, որոնց հետ ծանոթացել եմ աշխատանքի ընթացքում: Շնորհակալություն մարդկային աջակցության համար, ցանկանում եմ նախարարներին, թիմի անդամներին հայտնել շնորհակալություն: Նրանք տարել են ծավալուն աշխատանքներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև խորհրդարանական թիմին, շնորհակալություն կուսակցության նախագահին:
Շնորհակալություն: Աստված պահապան Վրաստանին:
Ես հավատում եմ, որ մեր երկիրը կլինի միավորված, պայծառ, զարգացած ժողովրդավարական պետություն»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Գիորգի Կվիրիկաշվիլիմ այսօր հրաժարական է տվել: