Փորձագետների եզրահանգմամբ թիվ 109 մանկապարտեզը վթարային է, պատասխանատվություն չեմ վերցնի, որ այստեղ շարունակվի ուսումնական գործընթացը. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեի հայտարարությամբ, լրատվությունն այն մասին, որ թիվ 109 մսուր-մանկապարտեզի շենքը պետք է վաճառվի, չի համապատասխանում իրականությանը:
Նրա պարզաբանմամբ, Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոի երզրակացությամբ, մանկապարտեզի շենքը վթարային է և վտանգավոր, այդպիսով նա պատասխանատվություն չի վերցնում, որ մանկապարտեզում շարունակվի ուսումնական գործընթացը:
«Ես անձամբ վերցնում եմ պատասխանատվություն, որպես մայրաքաղաքի քաղաքապետ, որ նման գործողություններ ( մանկապարտեզի վաճառք) մեր իշխանությունների օրոք չի իրականացվի: Եթե ցանկանում ենք որևէ բան վաճառել, ապա դա կանենք թափանցիկ, մենք բնակչությունից պահելու բան չունենք: Մենք սկսել ենք կոնկրետ մանկապարտեզների ստուգումները: Փորձաքննության ազգային բյուրոի եզրահանգմամբ, այս կոնկրետ հաստատությունը վթարային է և վտանգավոր: Համապատասխանաբար, որպես Թբիլիսիի քաղաքապետ, ես չեմ կարող վերցնել պատասխանատվություն, որ այս մանկապարտեզում շարունակվի ուսումնական գործընթացը: Գտնում եմ, որ սա պետք է գիտակցեն նաև ծնողները: Այն մանկապարտեզներում, որտեղ դադարեցված են ուսումնական գործընթացները, աշխատանքները ավարտվելու են մինչև տարեվերջ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan