Փորձագետների եզրահանգմամբ թիվ 109 մանկապարտեզը վթարային է, պատասխանատվություն չեմ վերցնի, որ այստեղ շարունակվի ուսումնական գործընթացը. Կախա Կալաձե
Փորձագետների եզրահանգմամբ թիվ 109 մանկապարտեզը վթարային է, պատասխանատվություն չեմ վերցնի, որ այստեղ շարունակվի ուսումնական գործընթացը. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեի հայտարարությամբ, լրատվությունն այն մասին, որ թիվ 109 մսուր-մանկապարտեզի շենքը պետք  է վաճառվի, չի համապատասխանում իրականությանը:

Նրա պարզաբանմամբ, Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոի երզրակացությամբ, մանկապարտեզի շենքը վթարային է և վտանգավոր, այդպիսով նա պատասխանատվություն չի վերցնում, որ մանկապարտեզում շարունակվի ուսումնական գործընթացը:

«Ես անձամբ վերցնում եմ պատասխանատվություն, որպես մայրաքաղաքի քաղաքապետ, որ նման գործողություններ ( մանկապարտեզի վաճառք) մեր իշխանությունների օրոք չի իրականացվի: Եթե ցանկանում ենք որևէ բան վաճառել, ապա դա կանենք թափանցիկ, մենք բնակչությունից պահելու բան չունենք: Մենք սկսել ենք կոնկրետ մանկապարտեզների ստուգումները: Փորձաքննության ազգային բյուրոի եզրահանգմամբ, այս կոնկրետ հաստատությունը վթարային է և վտանգավոր: Համապատասխանաբար, որպես Թբիլիսիի քաղաքապետ, ես չեմ կարող վերցնել պատասխանատվություն, որ այս մանկապարտեզում շարունակվի ուսումնական գործընթացը: Գտնում եմ, որ սա պետք է գիտակցեն նաև ծնողները: Այն մանկապարտեզներում, որտեղ դադարեցված են ուսումնական գործընթացները, աշխատանքները ավարտվելու են մինչև տարեվերջ»,-հայտարարել է Կախա Կալաձեն: