Փորձագետները կոչ են անում փոքրիկներ ունեցող ծնողներին ձեռնպահ մնալ «Celia» կաթի փոշի օգտագործելուց
Մթերքի ազգային գործակալության «մթերքի անվնասության դեպարտամենտ»-ի ղեկավար Գիորգի Միքաձեն բնակչությանը տալիս է երաշխավորություններ, որի համաձայն եթե նրանք ունեն «Լաքտալ» ընկերության կողմից արտադրված, մինչև 6 ամիս երեխայի համար հատկացված «Սելիա» կաթի փոշի, ապա այն չօգտագործել մինչև հետազոտության ավարտը:
Այս մասին Միքաձեն հայտարարել է առաջին ալիքի եթերով «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
«Սա երկաթե տուփ է պլաստմասե կափարիչով՝ 400 և 900 գր.: Կոնկրետացնում եմ դա կաթ չէ»,- ասել է Միքաձեն:
Միքաձեի խոսքերով, մթերքի ազգային գործակալությանը երկու օր առաջ դիմել է Եվրամիության արագ արձագանքման կենտոնը, և զգուշացրել, որ 26 երեխայի մոտ հայտնաբերված Սալմոնելա վարակը կապում են ֆրանսիական «Լաքտալ» ընկերության կողմից արտադրված կաթի փոշու հետ:
Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո գործակալությունը սկսել է իրականացնել օրենքով սահմանված գործողություններ, որի հետևանքով նշված արտադրանքը հանվել է շուկայից: «Լաքտալ» ընկերության ներկայացուցչությունը Վրաստանում հաղորդագրությունը ստանալուն պես կնիքել է պահեստում եղած արտադրանքը, և այս պահին ընթանում է բոլոր տեղերից կաթի փոշու հավաքագրումը:
Նշենք, որ ֆրանսիական Lactalis ընկերությունը երեխաների սննդի ողջ արտադրությունը ետ է տանելու, պատճառը մի քանի երկրներում Սալմոնելա բակտերիայի տարածումն է:
Միջադեպի կապակցությամբ Lactalis ընկերությունը կոչ է արել բոլորին չօգտվել Celia, Picot և Milumel արտադրանքից:
Հեղինակ -
Edgar Barsegyan