Փորձագետները կոչ են անում բնակչությանը ակտիվ մասնակցել կարմրուկի դեմ պատվաստումներին
Վրաստանում այս պահին կարմրուկ վարակի վտանգ գոյություն չունի, սակայն երկրի մասշտաբով հայտնաբերվել է կարմրուկի 136 դեպք, որի պատճառով փորձագետները կոչ են անում բնակչությանը ակտիվ մասնակցել կարմրուկի դեմ պատվաստումներին:
Առաջին ալիքի հետ կարմրուկի դեպքերի և պատվաստումների նշանակության մասին զրուցել է հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ներարկումների վարչության ղեկավար Լիկա Ջաբիձեն:
Նրա խոսքերով 136 դեպքից, 101-ը հայտնաբերվել է Աջարիայում: Այստեղից բոլորից շատ դեպքերը գրանցվել են Բաթումիում:
Ջաբիձեն պարզաբանում է, թե ինչու պետք է անել պատվաստումը: Նրա խոսքերով դա հարկավոր է իմունիտետի կայունացման համար
Հեղինակ -
Edgar Barsegyan