Փոփոխությունները սովորական են, ես դեռևս չեմ պատրաստվում հեռանալ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Փոփոխությունները սովորական են, ես դեռևս չեմ պատրաստվում հեռանալ. Գիորգի Կվիրիկաշվիլի

Ես դեռևս չեմ պատրաստվում հեռանալ,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ լրագրողների հարցին:

Լրագրողները վարչապետին հարցրել են կառավարական փոփոխությունների և իր կողմից հրաժարական տալու մասին:

«Փոփոխությունները սովորական են, ես դեռևս չեմ պատրաստվում հեռանալ: Շատ կարևոր գործեր ունենք անելու: Հանդարտվեք, երկրին անհրաժեշտ է կայունություն և ամեն բան լավ կլինի»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիիլին: