Փոփոխությունները իրականացվում են սոցիալ-տնտեսական բարեփոխումների արագացման նպատակով. Ակակի Զոիձե
Փոփոխությունները իրականացվում են սոցիալ-տնտեսական բարեփոխումների արագացման նպատակով. Ակակի Զոիձե

Խորհրդարանային մեծամասնության անդամ Ակակի Զոիձեն նախկին վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլիի գործունեությունը գնահատում է դրական և հայտարարում, որ Կվիրիկաշվիլին արժանի մարդ է, որը ծառայում էր երկրին, այլ ոչ թե երկիրը օգտագործում իր շահերի համար:

Բացի այդ, Ակակի Զոիձեի հայտարարությամբ, նախարարների նոր կաբինետի համալրումը լինելու է վարչապետի որոշումը, ինչպես նաև թեկնածությունների հարցը քննարկվելու է մեծամասնության նիստին:

Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռացել է երեկ: Բացի այդ վարչապետի պաշտոնաթողությունից հետո բոլոր նախարարների համար իրավասությունները դադարեցվել են: Համապատասխանաբար, Վրաստանի նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլին արձակել է կառավարության պարտականությունները կատարելու մասին հրամանագիր:

Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածության հարցը քննարկելու է այսօր: Մեծամասնության նիստը տեղի է ունենալու «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում, ժամը 17:00-ին: