Փողերի լվացման միջազգային ցանցի դեմ Գերմանիայում, Բելգիայում, Բուլղարիայում և Նիդերլանդներում ավելի քան 1 000 ոստիկան ռեյդեր է իրականացրել, ձերբակալվել է 14 անձ

18:32, 30.09.2026
Police officers stand in front of a house. Police in Germany and across Europe have been conducting a large-scale raid since this morning targeting a money-laundering network and members of the "Hells Angels" motorcycle club. (is associated with: «Police raid network linked to Hells Angels in four European countries»)

Գերմանիայում, Բելգիայում, Բուլղարիայում և Նիդերլանդներում ավելի քան 1 000 ոստիկան ռեյդեր է իրականացրել։ Գործողությունն ուղղված է եղել փողերի լվացման միջազգային ցանցի դեմ, որը կապված է «Hells Angels» մոտոկլուբի անդամների հետ։
Գերմանական ԶԼՄ-ների աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվել է 14 անձ, իսկ իրավապահները փորձում են բռնագրավել 48.6 միլիոն եվրո արժողությամբ ակտիվներ։
Ոստիկանության տեղեկատվությամբ՝ խուզարկվում է ավելի քան 100 անշարժ գույք, իսկ հետաքննությունն ընթանում է 71 անձի նկատմամբ։ Կասկածյալների թվում են Գերմանիայում և Եվրոպայում գործող փողերի լվացման ցանցի կազմակերպման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև մոտոկլուբի բարձրաստիճան անդամներ։
Նրանց մեղադրում են այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են հանցավոր կազմակերպության ստեղծումը, շորթումը, կազմակերպված խարդախությունը և փողերի լվացումը։ Հետաքննությունը վերաբերում է նաև զենքի հետ կապված ենթադրյալ հանցագործություններին, հարձակումներին և հարկերից խուսափելուն։

Նմանատիպ