Փլավիսմանի գյուղի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են մեկ հոգու
Փլավիսմանի գյուղի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են մեկ հոգու

Գորիի շրջանի Փլավիսմանի գյուղի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են տեղի բնակիչ Թամազ Իլուրիձեին:

Տեղի ունեցածի մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել է Փլավիսմանի գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչ Զազա Կորինթելին:

Թամազ Իլուրիձեն գյուղի արոտավայրերում համագյուղացիների հետ արածեցնում էր անասուններին: Ռուս զինվորականները ձերբակալել են երկուսին էլ, սակայն նրանցից մեկին՝ Գելա Գիունաշվիլուն հաջողվել է փախչել:

Փլավիսմանի գյուղը գտնվում է բռնազավթված գոտու մերձակայքում: