Փիթ Հեգսեթ. Եթե Ուկրաինայում պատերազմը կարճաժամկետ չավարտվի, Վաշինգտոնը քայլեր կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանը վճարի իր շարունակական ագրեսիայի համար
Փիթ Հեգսեթ. Եթե Ուկրաինայում պատերազմը կարճաժամկետ չավարտվի, Վաշինգտոնը քայլեր կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանը վճարի իր շարունակական ագրեսիայի համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Պիթ Հեգսեթին հայտարարել է, որ եթե Ուկրաինայում պատերազմը կարճաժամկետ հեռանկարում չավարտվի, Վաշինգտոնը դաշնակիցների հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանը վճարի երկարատև ագրեսիայի համար։

Այս մասին Պիթ Հեգսեթն ասել է Բրյուսելում Ուկրաինային աջակցող երկրների կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

«Եթե պատերազմը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում խաղաղության ուղի չգտնվի, ապա Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի Ռուսաստանին սահմանվի գին իր շարունակական ագրեսիայի համար։ Եթե այդ քայլը պետք է ձեռնարկվի, ապա ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ, այնպես, ինչպես միայն ԱՄՆ-ն կարող է։ Պատերազմը չի սկսվել նախագահ Թրամփի օրոք, սակայն այն կավարտվի նրա՝ Սպիտակ տանը գտնվելու ժամանակ։ Եկեք հաստատենք խաղաղություն ուժի միջոցով», – հայտարարել է Պիթ Հեգսեթը։

Նախքան այդ, Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կոչ էր արել ավելացնել ծախսերը՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով։