Փետրվարի 27-28-ը Գորիի թունելում երթևեկության սահմանափակումներ կսահմանվեն
Փետրվարի 27-28-ը Գորիի թունելում երթևեկության սահմանափակումներ կսահմանվեն

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 23.00-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը ժամը 03:00-ն, Սենակի-Թբիլիսի ուղղությամբ, իսկ փետրվարի 28-ին՝ ժամը 03:00-ից մինչև 07:00-ն, Թբիլիսի-Սենակի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է։

Ճանապարհային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի Գորիի կենցաղային նշանակության թունելների ներգնա ճանապարհին։

Թբիլիսի-Սենակի ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ, իսկ Սենակի-Թբիլիսի ուղղությունը՝ Գորիի թունելների ներգնա ճանապարհին: