«Փախիր, Նիկոլ Փախիր». Փաշինյանը՝  Երևան-Թբիլիսի ճանապարհին գտնվող Իջևանից
«Փախիր, Նիկոլ Փախիր». Փաշինյանը՝ Երևան-Թբիլիսի ճանապարհին գտնվող Իջևանից

Ով է Նիկոլ Փաշինյանը

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, լրագրողների հետ առաջին հանդիպմանը գնացել է ՝ ավանդական զինվորական գույներով շապիկով, սև գլխարկով և պայուսակով: Գլխարկի վրա հայերեն «Դուխով» գրառմամբ պայքարի կոչ է անում աջակիցներին:

Պայուսյակը երբեք չի մոռանում: Օրվա ընթացքում կազմակերպում է մի քանի քայլերթ և աջակիցների հետ միասին անցնում է հարյուրավոր կիլոմետրեր: Ասում է, որ ճանապարհին կողմնակիցներին ավելի լավ է հավաքում: «Տեղաշարժվող ցույցերի» պատճառով, մամուլը նրան նմանացրել է դերասան Տոմ Հենքսի «Ֆորեստ Գամփ»- կերպարին:

Նրա համար օրինակելի քաղաքական գործիչը՝ Նելսոն Մանդելան է: Ասում է, որ իրեն համարում է հենց նման ապարտեիդի դեմ պայքարի խորհրդանիշ:

 

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ փոքրաթիվ ընդիմադիր խմբակցության շարքային անդամներից մեկն էր: «Հանրապետական կուսակցությունը» ազգային ժողովում ուներ մեծամասնություն և նրան աջակցում էին նաև այլ կուսակցություններ: Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությանը ոչ մեկ չէր հավատում, սակայն այսօր դա արդեն իրականություն է: Ավելին, Փաշինյանը չի պատրաստվում  կանգնել և ցանկանում է ողջ «Հանրապետական կուսակցությանը» ուղարկել պատմության աղբանոց:

«Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնում: Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ստեղծագործողը արդեն տարիներ շարունակ կանգնած է բարիկադների վրա: Ընդիմության առաջնորդ դառնալու համար հարկավոր եղավ 12 տարի: Սակայն ինչպես ասում է «հեղափոխության» նպատակների իրականացումը դեռ հեռու է:

 

 

Նիկոլ Փաշինյան – փորձառու ապստամբ

Նիկոլ Փաշինյանը ծնվել է՝ Երևան-Թբիլիսի ճանապարհին գտնվող Իջևան քաղաքում: Մասնագիտությամբ լրագրող է, սակայն չունի ամբողջական բարձրագույն կրթություն: Չորրորդ կուրսից նրան դուրս են հանել քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: 1993 թվականից Փաշինյանը աշխատում էր տարբեր թերթերում, որպես լրագրող: Ավելի ուշ նա դարձավ իր սեփական հրատարակչության խմբագիրը: 1999 թվականին Փաշինյանի թերթը փակել են պատգամավորի մասին զրպարտչական լուրեր տարածելու համար: 42 ամյա քաղաքական գործիչը իր կյանքի կեսից ավելին անց է կացրել՝ բարիկադների վրա և բանտարկության մեջ: Փաշինյանը աջակցում է բողոքի ցույցերին առանց բռնության:

 

 

2007 թվականի խորհրդարանային ընտրություններից հետո նա սկսել էր նստացույց: Երկու տարի անց, 2009 թվականին անձամբ հանձնվել էր ոստիկանությանը և երկու տարի անց է կացրել բանտում: Նրան մեղադրել են 2008 թվականին, նախագահական ընտրություններից հետո մասսայական ցույցեր և խառնաշփոթություններ կազմակերպելու մեջ, որը հերքվել է ընդիմադիր գործչի կողմից: Այդ ժամանակ մահացել էր 8 ցուցարար:

Այդ ընտրություններում հաղթել էր Սերժ Սարգսյանը: Նա ստացել էր ձայների 52,8 տոկոսը: Ինչպես Փաշինյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նա չի ծրագրում քաղաքական հաշվեհարդար, սակայն ասում է, որ 2008 թվականի բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների գործի հետաքննությունը անպայման ավարտվելու է:

 

Հիմնական հակառակորդը և քաղաքական անցյալը

Փաշինյանի հիմնական քաղաքական հակառակորդը մշտապես եղել է Սերժ Սարգսյանը: Սակայն, նա միշտ նրա դեմ պայքարում էր այլ ընդիմադիր գործիչների հետ միասին: «Թավշյա հեղափոխության» ժամանակ Փաշինյանը միայնակ դիմակայեց Սարգսյանին և պարտության մատնեց 10 օրում:

 

 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի դաշնակիցն էր և 2007 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցում էր «Իմպիչմենթ» բլոկին: Փաշինյանի ցույցերին ունի բնական տեսք, որը չի կարելի ասել նրա խորհրդարանային ելույթների մասին: Այս դերում նրան պատկերացնելը դժվար է: Չնայած դրան, Փաշինյանը հայտարարում է, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պատրաստ է դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ:

 

 

«Թավշյա հեղափոխության» պլանը

«Ելք» խմբակցության անդամներից մեկի խոսքերով, հիմնական նպատակը այն բացասական տրամադրվածության և մթնոլորտի փոփոխումն է, որը Հայաստանում տիրում է տարիներով: Նրա խոսքերով ծրագիրը բաղկացած է չորս կետից. պաշտոնաթող լինի վարչապետը, կառավարության ղեկավար ընտրվի ընդիմության թեկնածուն, փոխվի ընտրական օրենսգիրքը և անց կացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ճիշտ է, Փաշինյանը բողոքի ցույցեր հաճախ է անց կացնում, սակայն նա չի հրաժարվում նաև քաղաքական կարիերայից: 2012 թվականին համաներմամբ բանտից դուրս գալուց հետո նա մասնակցել է ընտրություններին և հաղթել: Չորս տարի անց պատգամավորին կրկին ընտրել են: Դրանից հետո Փաշինյանը մասնակցել է Երևանի քաղաքապետի ընտրություններին, սակայն 21 տոկոս ձայնով անցել է երկրորդ տեղը:

 

 

 

Հատկանշական է, որ վերջին ընտրությունների ժամանակ բլոկը, որտեղ միավորված էր Փաշինյանի կուսակցությունը, ստացել էր ձայների 8 տոկոսը: «Թավշյա հեղափոխության» առաջնորդը լիբերալ թևի ներկայացուցիչ է և Եվրոպային մերձենալու կողմ է: Ժամանակին նա հայտարարում էր, որ Հայաստանին ստիպել են անդամագրվել «Եվրասիական միությանը»:

Փաշինյանը հաճախ ասում է, որ «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում իրականացրել են երիտասարդները և այդ հաղթանակը նրանցից ոչ մեկ չի խլելու:

Հայաստանի իշխող կուսակցության կողմից տարիների ընթացքում կառուցված քաղաքական համակարգի փոփոխումը հեշտ գործ չէ: Հետագա օրերը Հայաստանում լինելու են պատմական: Այսպիսով, «Ֆորեստ Գամփ» կինոֆիլմից արտահայտությունը դեռևս չի կորցնում իր արդիականությունը ՝ «Փախիր, Նիկոլ Փախիր» (Run, Nikol! Run)