Փաստաբանի տեղեկությամբ, ձերբակալված Բիձինա Էսեբուան չի ճանաչում մեղադրանքը
Փաստաբանի տեղեկությամբ, ձերբակալված Բիձինա Էսեբուան չի ճանաչում մեղադրանքը

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային ոստիկանության շենքը քիչ առաջ լքել են, Բիձինա Էսեբուայի փաստաբաններ, Իոսեբ Ջանաշիան և Խաթունա Ջանաշիան:

Բիձինա Էսեբուայի փաստաբան Իոսեբ Ջանաշիայի հայտարարությամբ, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Դեռ նյութերին չենք ծանոթացել, ուղղակի հանդիպել ենք կալանավորվածներին: Դեռ ընթանում են հետաքննչական գործողությունները, ուստի նյութերը մեզ կփոխանցվեն մեղադրանքի պաշտոնական ներկայացումից հետո: Ապացույցները հանվել են նրա մեքենայից, նա իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ դա դրել են իրեն: Ինչպես գիտեք, նա աշխատում է կանաչապատման ծառայությունում և նրա մեքենան արդեն երկու օր կայանված է արդարադատության տան մոտ: Նրա խոսքով, մեքենայի բեռնախցիկը չէր փակվում և կարծում է, որ զենքը հենց այս պահին է դրվել: Խոսքը երկու նռնակի և հարյուր փամփուշտի մասին է», – հայտարարել է Իոսեբ Ջանաշիան:

Հետաքննությունը «Վրաստանի Բանկի» կողոպուտի գործով որոնվող Բադրի Էսեբուայի եղբորը, Բիձինա Էսեբուային մեղադրում է հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեջ: Գործով հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 236 հոդվածով: