Փարիզի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով, ամբողջ աշխարհում մարդիկ կարող էին Ելիսեյան դաշտերում Սուրբ ծննդյան տոների լուսավորության միացման արարողությունը դիտել ինտեռնետում ուղիղ հեռարձակմամբ:
Ֆրանսիայում համավարակաբանական իրավիճակի պատճառով սահմանված է համընդհանուր կարանտին:
Անցյալ տարի, Ելիսեյան դաշտերում Սուրբ ծննդյան լուսավորության միացման արարողությանը ներկա էր ավելի քան 70 000 մարդ: