Փարիզում, ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում, ձերբակալված է 88 մարդ

Փարիզում Աշխատանքի օրվա կապակցությամբ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում, ձերբակալված է 88 մարդ:

Առճակատումը տեղի է ունեցել Փարիզի հարավային մասում, Մոնպարնասի զբոսայգում: Աշխատանքի օրը Փարիզում բողոքի երթ են անցկացնում արհմիությունները և «Դեղին բաճկոններ» շարժումը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգությունը պաշտպանում է 7400 իրավապահ: Ակցիայի մասնակիցների թվում են դիմակավոր անձինք, չնայած նրան, որ Ֆրանսիայում ընդունված նոր օրենքի համաձայն, ակցիային արգելվում է դիմակ կրելը:

Ֆրանսիական մամուլի տեղեկությամբ, առաջին բախումները տեղի են ունեցել իրավապահների և ցուցարարների միջև՝ Լիոնում, որտեղ հանրահավաքին մասնակցում է մոտ 4 հազար մարդ: