Փարիզի վերաքննիչ դատարանում սկսվել է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի գործի քննությունը։
Դատարանը պետք է որոշի՝ արդյոք Մարին Լե Պենը կկարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։
Այս տարվա մարտին, դատարանի որոշմամբ, նա հինգ տարով զրկվել էր պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այն բանից հետո, երբ Լե Պենն ու ևս ութ պատգամավոր մեղավոր էին ճանաչվել Եվրամիության ֆոնդերից ավելի քան 4 միլիոն եվրո յուրացնելու մեջ։
Վերաքննիչ դատարանում լսումները կտևեն մեկ ամիս։ Եթե դատարանը վերացնի նախորդ ատյանի որոշումը կամ կրճատի սահմանափակման ժամկետը, Մարին Լե Պենն իրավունք կստանա մասնակցել նախագահական ընտրություններին։ Եթե հայցը մերժվի, Լե Պենն իրավունք կունենա բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկման դատարանում։