Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (քամի, ձնաբուք) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94-110 կմ. (Փարավանի լեռնանցք) հատվածում, ժամը 21:00-ից ժամը 08:00-ն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Բացի այդ, ըստ ավտոմոբիլային ճանապարհների վարչության, Փարավանի լեռնանցքում մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: