Պետությունը նարկոտրաֆիկի և թմրանյութ իրացնողների նկատմամբ լինելու է շատ հստակ և անկոտրում. Գիորգի Կվիրիկաշվիլի
Պետությունը նարկոտրաֆիկի և թմրանյութ իրացնողների նկատմամբ լինելու է շատ հստակ և անկոտրում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետն այս ուղղությամբ արած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարին և նախարարության թիմին:
«Ցանկանում եմ նշել ներքին գործերի նախարարության շատ դրական աշխատանքը՝ հատկապես վերջին շաբաթների ընթացքում թմրանյութ իրացնողների նկատմամբ: Ցավոք, ունենք մի քանի դեպք, երբ այս դժբախտության պատճառով կորցրել ենք երիտասարդներ: Ցանկանում եմ, բոլորն իմանան, որ պետությունը նարկոտրաֆիկի և թմրանյութ իրացնողների նկատմամբ լինելու է շատ հստակ և անկոտրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարարին և նախարարության թիմին»,- հայտարարել է վարչապետը:
Դրա հետ մեկտեղ, նշված դժբախտության դեպքերը մարդիկ կապել են թմրանյութի նոր օրենսդրության հետ, որը բացարձակապես կապ չունի: