Պետությունը անելու է հնարավորինս, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը հետաքննվի. Գիորգի Կվիրիկաշվիլի (Տեսանյութ)
Կառավարության վարչության մամուլի ծառայությունը, վարչապետի հետ Դավիթ Դադունաշվիլիի հանդիպման կապակցությամբ տարածել է լրատվություն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Խորավայի փողոցում սպանված անչափահասի, Լևան Դադունաշվիլիի հորը, Դավիթ Դադունաշվիլիի հետ հանդիպել է փաստաբանի և ժողովրդական պաշտպանի հետ միասին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թադումաձեն:
Վարչապետը մեկ անգամ ևս ցավակցել է Դավիթ Դադունաշվիլիին և նշել, որ պետությունը անելու է հնարավորինս, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը հետաքննվի և մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan