Պետրո Պորոշենկոն ստորագրել է երկրում պատերազմական իրավիճակ սահմանելու մասին կարգադրությունը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է երկրում պատերազմական իրավիճակ սահմանելու մասին կարգադրությունը: Ռեժիմը գործելու է նոյեմբերի 26-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ի ժամը 15:00-ն:
ՈՒկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության որոշումը ներառում է 12 կետ: Հատկանշական է, որ վերջին կետը գաղտնիացված է:
Այժմ կարգադրությունը պետք է հաստատի խորհրդարանը, որը հավաքվել է արտակարգ նիստով:
Ռուսական ռազմանավերը կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, որոնք տեղաշարժվում էին Մարիուպոլի նավահանգստում: Միջադեպի արդյունքում տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի խոսքերով, ռուս սահմանապահները ձերբակալել են ՈՒկրաինայի 20-ից ավելի զինվորականի:
Հեղինակ -
Edgar Barsegyan