Պետրո Պորոշենկոն կշարունակի աշխատել ռադայի եվրոպական ինտեգրման հանձնաժողովում
Պետրո Պորոշենկոն կշարունակի աշխատել ռադայի եվրոպական ինտեգրման հանձնաժողովում

Ուկրաինայի նախկին նախագահ, Պետրո Պորոշենկոն կշարունակի աշխատել ռադայի եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: ՈՒկրաինական լրատվամիջոցների լրատվությամբ, հանձնաժողովը կազմված է իննը անդամից:

Եվրաինտեգրման հարցերով կոմիտեն ղեկավարելու է նախկին փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն:

Առաջին տեղակալ է նշանակվել «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վադիմ Գալայուչկան: Կոմիտեի անդամներն են նաև ընդիմադիրներ ՝ Օլեգ Վոլոշինան, Մարիա Մեզենցևան և  «Բատկիվշինա» կուսակցության անդամ Վալենտին Նալիվայչենկոն: